Սիրիայի կողմից արձակված կրակոցից թուրք զինվոր է մահացել
22/03/2017 15:14
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի տարածքից դիպուկահարի արձակած կրակոցի հետևանքով թուրք զինվորի մահվան դեպքի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական զինուժն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կրակոցն արձակվել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) վերահսկողության տակ գտնվող տարածքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում