Մեծ Բրիտանիան 2,5 մլրդ ֆունտ կհատկացնի անվտանգության եւ հետախուզության ուժեղացման համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջիկա տարիներին 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգ կհատկացնի ազգային անվտանգության եւ հետախուզության կատարելագործման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:

«Առաջիկա տարիներին 2,5 մլրդ կներդնենք անվտանգության եւ հետախուզության համակարգում»,-ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Նախօրյակին Լոնդոնում բրիտանական խորհրդարանի շենքի մոտ հարձակում է տեղի ունեցել ոստիկանի եւ անցորդների վրա: Սքոթլանդ-Յարդը տեղի ունեցած համարում է ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում