Վիեննայում ծայրահեղականները Թուրքիայի դեսպանատան վրա պաստառ են կախել

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ծայրահեղ աջակողմյան մի խումբ ակտիվիստներ մեծ պաստառ են կախել Թուրքիայի դեսպանության շենքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ձիավորի պատկերող պաստառի վրա գրված է եղել. «Էրդողան, թուրքերին վերցրու ու գնա»:

Դեսպանության աշխատակիցների միջամտությամբ գրությունը կախած անձինք հեռացվել են, հանվել է պաստառը: Սակայն նախքան պաստառի հեռացումը նրանք լուսանկարել են դա և սկսել են տարածել սոցցանցերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում