Ռուս-թուրքական հարաբերություններում շարունակվում է առևտրատնտեսական հարաբերությունների շուրջ լարվածությունը

Թուրք-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում որոշ ապրանքների արտահանման և ներմուծման շուրջ լարվածությունը շարունակվում է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Ռուսաստանը արձագանքել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից 1,3 մլրդ դոլար ծավալով 6 տեսակ պարենային ապրանքների ներկրման դադարեցմանը:

Չեղարկվել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության պատվիրակության ապրիլյան այցը Թուրքիա, որի ժամանակ քննարկվելու էին Թուրքիայի նկատմամբ սահմանված առևտրատնտեսական որոշ արգելքների դադարեցման հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում