Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ռուսաստան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 29-ին կմեկնի Ռուսաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Birgun լրատվամիջոցը:

Մոսկվայում Չավուշօղլուն կհանդիպի ՌԴ գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ: Հաղորդվում է, որ քննարկվելիք հարցերի շրջանակում թուրքական կողմը հորդորել է Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ համագործակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում