ՄԻԵԴ-ը Ադրբեջանի վերաբերյալ ավելի քան 15 որոշում է կայացնելու

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև ապրիլի 13-ը Ադրբեջանի հետ կախված 15-ից ավելի վճիռ է կայացնելու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Բոլոր դատավությունները տեղի են ունենալու ընտրությունների կեղծման, անարդար դատաքննությունների, սեփականության իրավունքի խախտումների վերաբերյալ բողոքների շրջանակներում:

Ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր:

2016թ-ի դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի հետ հաղորդակցություն էր սկսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ստացված 32 բողոքի դիմումների շուրջ:

Ադրբեջանի կառավարությունը 2017 թվականի մարտի 21-ի դրությամբ պետք է պատասխանած լիներ ՄԻԵԴ-ի կողմից առաջադրված բոլոր հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում