Գերմանիայի ներկայացուցիչներին շարունակում են արգելել հանդիպել Դենիզ Յուջելի հետ

Թուրքիայի իշխանությունները շարունակում են արգելել Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչներին հանդիպել կալանքի տակ գտնվող լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, խնդրի մասին հերթական անգամ ահազանգել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այս իրադրությունն «անհանգստացնող է և զայրացնող»: Նա ընդգծել է, որ իրենք շարունակելու են պահանջել Թուրքիայի իշխանություններից կատարել նախապես տված խոստումը լրագրողի հետ հանդիպում թույլատրելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում