Իրաքի նախագահը Մոսուլի իրադրությունը որակել է հումանիտար աղետ

Մոսուլում ստեղծված իրադրությունը հումանիտար աղետ է, բայց քաղաքը չի կարելի թողնել ահաբեկիչների ձեռքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը:

«Իհարկե, այն, ինչ տեղի Է ունենում, միանշանակ հումանիտար աղետ է: Օրինակ, նրանք, ովքեր երեք տարի առաջ կայուն կյանքով էին ապրում, այժմ անօթեւան են մնացել, դարձել են փախստականներ, ապրում են վրաններում»,-ասել է նա:

Իրաքի նախագահի խոսքով՝ «հումանիտար իրադրությունը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, նրանց դեմ անհրաժեշտ է պայքարել, եւ այդ պայքարը նույնպես իր գինն ունի»:

Արեւմտյան Մոսուլի վրա հարձակում սկսելու մասին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել Է փետրվարի 19-ին: Դրանից մեկ ամիս առաջ զինվորականները ամբողջովին ազատագրել են քաղաքի արեւելյան մասը:

Մոսուլը Իրաքում ԻՊ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է: Քաղաքի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել է 2016 թվականի հոկտեմբերի 17-ին: Իրաքյան ուժերին աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում