ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է նորանշանակ դատավորներին: ՀՀ նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով Սուսաննա Գզոգյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Լենդրուշ Հովհաննիսյանը՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Այս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Սուսաննա Գզոգյանին ներկայացրել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին:

Արման Մկրտումյանը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է նաև ներկայացրել Լենդրուշ Հովհաննիսյանին:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ընդգծելով նորանշանակ դատավորների մասնագիտական գիտելիքները, պատրաստվածությունն ու մարդկային բարձր որակները, հույս է հայտնել, որ շնորհիվ այդ հատկանիշների՝ նրանք մեծ պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության պատշաճ իրականացմանը:

Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում