Նիկոլ Փաշինյանին պետք է հորդորեմ ներողություն հայցել. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը դրական է գանահատում քարոզարշավի ընթացքը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ կա մրցակցային մթնոլորտ, մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորությ ուն ունեն:

«Ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է, ուրախ եմ, որ կողմերը ձեռնպահ են մնում ռադիկալ մոտեցումներից: Միայն երկու գործիչ են անցնում բարեկրթության սահմանները: Եթե մեկը անհույս է, ապա Նիկոլ Փաշինյանին պետք է հորդորեմ ներողություն հայցել այն մարդկանցից, որոնց նա թույլ է տվել բավական անբարոյական խոսքերով պիտակավորել: Կարծում եմ, որ նա ունի խիզախություն ներողություն խնդրելու: Եթե ինքն էլ չխնդրի, կարծում եմ, «Ելք» դաշինքում կգտնվեն հմուտ թեկնածուներ, ովքեր ներողություն կխնդրեն»,- ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»-ը քարոզարշավի ընթացքում տապալեց մի քանի պլաններ:

«Սամվել Բաբայանի հարցը օգտագործելով` փորձում են հալածյալի կերպար ստանալ, կարծում եմ, որ իրենց դա չհաջողվեց, հիմա էլ անցել են հաջորդ պլանին, այն է՝ գտնել ինչ-որ մեկին և փնովել: Կարծում եմ, որ դա նույնպես տապալվում է»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով սոցհարցումներին` Արմեն Աշոտյանը նշեց, որ առաջատարներն ակնհայտորեն ՀՀԿ-ն և «Ծառուկյան դաշինք»-ն են:

Ապրիլի 2-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Մասնակցում են 9 կուսակցություններ և դաշինքներ` ՀՀԿ, ՀՎԿ, ՀԿԿ, ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ», «Ծառուկյան դաշինք», «Ելք» դաշինք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում