Ֆիյոնի կնոջը հարցաքննելու են կեղծիքով աշխատանքի տեղավորվելու գործով. Le Parisien

Ֆրանսիացի քննիչները Պենելոպա Ֆիյոնին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը, հարցաքննելու են իր ամուսնու, ինչպես նաեւ ֆրանսիացի եվրապատգամավոր Մարկ Ժուլոյի մոտ կեղծիքով աշխատանքի տեղավորվելու արդյունքում պետական միջոցները վատնելու գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, հայտնել է Le Parisien թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Ֆիյոնին հարցաքննելու են երեք քննիչներ: Նշվում է, որ դատարանը նրան մերժել է հարցաքննության ամսաթիվը տեղափոխելու հարցում:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ֆրանսիացիների երեք քառորդը (75 տոկոսը) հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ «Հանրապետականներից» թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հրաժարվի նախագահական ընտրություններին մասնակցելուց: Odoxa սոցիոլոգիական ծառայության հարցման մասնակիցների 89 տոկոսը կարծում Է, որ Ֆիյոնը «անազնիվ է», եւ գործնականում տասը ֆրանսիացիներից ութի մոտ (75 տոկոս) վատ կարծիք է ստեղծվել նրա մասին:

Հունվարի վերջին Ֆիյոնը ֆրանսիական ԶԼՄ-ների նշանառության տակ է հայտնվել Canard enchaՏnռ. թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում է, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ գրանցված էր որպես Ազգային ժողովում նրա օգնական եւ դրա համար աշխատավարձ էր ստանում, սակայն «իրական որեւէ աշխատանք չէր կատարում»: Մարտի 14-ին Ֆիյոնին պաշտոնապես պետական միջոցների հափշտակման մեղադրանքներ են առաջադրվել իր տիկնոջ աշխատանքի տեղավորման գործով:

Ֆիյոնն ինքը պնդում է, որ հափշտակումների վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ ասում է, որ կշարունակի մասնակցել նախընտրական մրցարշավին՝ ղեկավարվելով միայն իր թեկնածության վերաբերյալ ընտրողների կարծիքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում