Ֆրանսահայ բժիշկը Ստեփանակերտում իրականացնում է անվճար վիրահատություններ

Ֆրանսիական «Հայ-մեդ» կազմակերպության օրթոպեդ Մկրտիչ Կարապետյանն մարտի 28-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել է անվճար ընդունելություն, խորհրդատվություն, ինչպես նաև կատարել վիրահատություններ:

Մկրտիչ Կարապետյանն ասել է, որ ինքն արդեն 6-րդ անգամ է Արցախում:

«Մենք այստեղ ենք, որպեսզի տեղի մեր գործընկերներին ներկայացնենք վնասվածքաբանության վերջին նորությունները, ինչպես նաև հաղորդակցվենք փորձի փոխանակմամբ»,– նշել է Մ. Կարապետյանը:

Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի վնասվածքաբան Կարեն Դավթյանն էլ տեղեկացրել է, որ արդեն նրա կողմից հետազոտվել է 50 հիվանդ:

«Ամեն անգամ գալով Արցախ՝ Մ. Կարապետյանն իր ներդրումն է բերում. նա անվճար իրականացնում է հիվանդների ընդունելություն, հետազոտություն և վիրահատություն: Ճիշտ է, մեր հիվանդանոցում կան վիրահատությունների համար սարքավորումներ, պարզապեսմ մեզ մասնագիտական փորձը փոքր-ին չ պակասում է»,– ասել է Կ. Դավթյանը՝ հայտնելով, որ Մ. Կարապետյանի կողմից նախատեսված է կատարել 5 վիրահատություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում