Պուտինը նշել է Մերձավոր Արեւելքի կայունության պայմանը

Մերձավոր Արեւելքի իրադրության երկարաժամկետ կայունացման կարեւորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է բարձր մակարդակի համարաբական հանդիպման մասնակիցներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հղած ողջույնի խոսքում, որը հրապարակված է Կրեմլի կայքում: 

«Ելնում ենք այն բանից, որ տարածաշրջանային իրադրության երկարաժամկետ կայունացման կարեւորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն է: Այդ առումով խիստ հրատապ է մնում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կողմից հավանության արժանացած Արաբական խաղաղ նախաձեռնությունը, որը լավ նախադրյալներ է ստեղծում պաղեստինա-իսրայելական բանակցությունների գործընթացի առաջշարժման համար»,- նշվում է նախագահի ողջույնի խոսքում:

Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ ԱՊԼ-ի միջեւ կառուցողական կապերի հետագա ընդլայնումը համապատասխանում է երկրների ժողովուրդների արմատական շահերին, նպաստում է միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում