Լեհաստանի նախագահը ընդունելություն է կազմակերպել տեղի հայ համայնքի կազմավորման 650 ամյակին առթիվ

Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների համար մարտի 29-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Նախագահական պալատում կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վարշավայի և Արևելյան Լեհաստանի Կարդինալ Կազիմիրժ Նիչը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Վոյչեխ Կոլարսկին և Անջեյ Դերան, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավա? ?ներ և ներկայացուցիչներ, անվանի հայագետներ, հոգևորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ այլ հյուրեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ընդունելությունը նվիրված էր Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին, ինչի առիթով Լեհաստանի պատմական փաստաթղթերի գլխավոր արխիվից նախագահական պալատ էր բերվել Լեհաստանի թագավոր Կազիմերժ Մեծի կողմից ընդունված այն փաստաթղթի բնօրինակը, որով 1367 թվականին Լեհաստանի թագավորն արտոնել է Սսի Կաթողիկոսի կողմից նշանակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորական Գրիգորին ազատորեն քարոզել Հայ Առաքելական եկեղեցու հավատքը Լեհաստանի Թագավորության ողջ տարածքում:

Արարողությանը ծավալուն ելույթ ունեցավ ԼՀ նախագահ Անջեյ Դուդան, ով իր խոսքում մեծ կարևորություն և նշանակություն տվեց հայերի ներկայությանը և Լեհաստանի պատմության ընթացքում ունեցած դերակատարությանը: «Հայ ժողովրդի պատմությունը գրանցված է նաև Լեհաստանի ժողովրդի պատմության մեջ, այն անբաժանելի կեպով կապված է մեր ժողովրդի պատմության հետ: Հարյուրամյակների ընթացքում իրար խառնված մեր արյունը Լեհաստանի մեծ ձեռքբերումն է: Հնարավոր չէ պատկերացնել Լեհաստանի պատմությունը առանց դրանում, մեր մշակույթում, մեր ավանդույթներում հայերի բազմադարյա ներդրման»,- հայտարարեց Նախագահ Դուդան:

«Հայերն իրենց ավանդույթով, իրենց մտավորականությամբ, իրենց արվեստով, մշակույթով ու հավատով միշտ հյուրընկալվել են Լեհաստանում: Հայերի ներդրումն անգնահատելի է մեր երկրի կյանքում, հասարակական կյանքի բոլորոլ որտներում: Նրանք մշտապես ներգրավված են եղել հասարակական կյանքում, իրենց նոր Հայրենիքի կյանքում` մշտապես հիշելով Հայաստանի մասին: Այս հարյուրամյակներին նայելով` ես` որպես Լեհաստանի Հանրապետության Նախագահ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ ներդրման համար»,- շեշտեց Անջեյ Դուդան:

Լեհաստանի նախագահը հատկապ? ?ս ընդգծեց Լեհաստանի մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ բերած գործիչներին` հիշատակելով հայկական արմատներով ականավոր նկարիչ, Կրակովի Գեղարվեստի Ակադեմիայի պրոֆեսոր Թեոդոր Աքսենտովիչին, ինչպես նաև աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն:

Նախագահը հավելեց, որ հայերը, ժամանելով Լեհաստան դեռևս 1367 թվականին, արտոնություն են ստացել հիմնելու առաջին հայկական եկեղեցական թեմը Լեհաստանում:

Իր ելույթում Լեհաստանի նախագահն ընդգծեց, որ 1519 թվականին Լեհաստանի Թագավոր Զիգմունդ Առաջին Ավագը ճանաչել է Հայոց հնագույն օրենքներ? ? իբրև Լեհաստանի օրենսդրության մի մաս:

Նախագահի ելույթից հետո ընթերցվեց ԼՀ Նախագահի հրամանագիրը, որով ԼՀ նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի Հանրապետության անկախության համար նշանակալի ներդրման համար Լեհաստանի Վերածննդի Կոմանդորական (Սպարապետի) Խաչ շքանշանով հետմահու պարգևատրեց հայազգի զինվորական Վալերիան Տումանովիչին:

Արարողության ընթացքում լեհական երգչախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները։

Միջոցառման ընթացքում ընդարձակ ելույթով հանդես եկավ Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, անվանի հայագետ, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, ով ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի պատմության ուշագրավ մանրամասներ` ընդգծելով Լեհաստանի թագավորների կողմից հայ համայնքին տրված բացառիկ արտոնությունները։

Առանձին ելույթներով հանդես եկան նաև Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու քահանա Տադեուշ Իսակովիչ–Զալեսկին և Գլիվիցեի հայ համայնքի ներկայացուցիչ, բանաստեղծ Բոգդան Կասպրովիչը (Աստվածատուր Իլովացի Գասպարյան), ովքեր իրենց խոսքում անդրադարձան Լեհաստանի պատմության մեջ հայերի դերակատարությանը։

Միջոցառման պաշտոնական մասից հետո կազմակերպված հյուրասիրության ընթացքում ԼՀ Նախագահն առանձին հանդիպումներ և առանձնազրույցներ ունեցավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ընդունելության ավարտին Լեհաստանի Նախագահին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ղազարյանը նրան նվիրեց արցախյան ձեռագործ գորգ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատկերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում