Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճշտումներ է իրականացնում` պարզելու, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների թվում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ հայեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգը:

«Ճշտում ենք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը»,– ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում