Թուրքիայի ռազմածովային ուժերի մի քանի մարտանավեր ժամանել են Նովոռոսիյսկ

Թուրքիայի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) մարտանավերի ջոկատը ոչ պաշտոնական այցով ժամանել է Նովոռոսիյսկ: Ինչպես հայտնել է Սեւծովյան նավատորմի (ՍՆ) ներկայացուցիչ Վյաչեսլավ Տրուխաչեւը, Թուրքիայի ռազմածովային նավատորմի հրամանատար ծովակալ Վեյսել Կոսելեի դրոշի ներքո Ռուսաստան են ժամանել «Բարբարոս» ֆրեգատը եւ «Բյուկադա» կորվետը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Նավերը ռուսական նավահանգիստ են մտել Թուրքիայի ՌԾՈւ-ի «Ծովային աստղ» ամենամյա ռազմածովային վարժանքներին մասնակցելուց հետո: Թուրքիայի ՌԾՈւ-ի նավերի ջոկատին Նովոսիբիրսկում դիմավորել է Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի 1-ին կարգի կապիտան Օլեգ Շաստովը: Պլանավորվում է, որը «Բարբարոս» ֆրեգատի եւ «Բյուկադա» կորվետի այցը կտեւի մինչեւ ապրիլի 5-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում