«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, առաջադրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում

«Ելք» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ ԱԺ ընտրություններում հաջողությունը ստիպում է, որ դաշինքի երեք կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեն։ «Ելք» կուսակցությունների դաշինքի անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երևան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

Չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքապետի՝ «Ելքի» թեկնածուն։ Գրանցման վերջնաժամկետը լրանում է այս շաբաթվա վերջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում