Ավակովը կոչ է արել ուժայիններին պատրաստ լինել Դոնբասի վերադարձմանը

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Սվորոդոնեցկ այցի ընթացքում հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինները պետք է պատրաստ լինեն Դոնբասի վերադարձմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով 112 Украина հեռուստաընկերությունը, Ավակովը վստահեցրել է, որ իր գերատեսչությունը տիրապետում է սոցիոլոգիական տվյալների այն մասին, որ Դոնբասում «մարդկանց գրեթե 70 տոկոսը ցանկանում է վերադառնալ Ուկրաինա»: Նա կոչ է արել ուժային կառույցներին «պատրաստ լինել» նրան, որ շրջանը կանցնի Կիևի վերահսկողությանը:

Միաժամանակ, նախարարի խոսքով, Դոնբասի «վերադարձ»-ն Ուկրաինա պետք է ապահովվի դիվանագիտորեն, այլ ոչ թե ռազմական ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում