Մեծ Բրիտանիան G7-ի գործընկերներից պահանջելու է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան G7-ի գործընկերներից պահանջելու է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան մտադիր է G7-ի գործընկերներից հասնել նոր հակառուսական պատժամիջոցների սահմանման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է The Times-ը:

Լոնդոնի կարծիքով՝ դա պետք Է արվի ի պատիժ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին ցուցաբերվող աջակցության, որը, ինչպես պնդում է բրիտանական կողմը, քիմիական զենք է կիրառել Իդլիբում:

«Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը արեւմտյան երկրներից «շատ խիստ պատժամիջոցներ է պահանջելու ի պատիժ» ապստամբների կողմից վերահսկվող տարածքում իրականացված քիմիական գրոհի… Պատժամիջոցներ նախատեսող փաստաթողթը պատրաստաված է G7-ի ԱԳ նախարարությունների ղեկավարների նիստի համար, որը տեղի կունենա Իտալիայի Լուկկայի մարզում»,– ասված է հրապարակման մեջ:

Ջոնսոնը պնդում է, որ սահմանափակումները մտցվեն այն դեպքում, եթե Մոսկվան չհրաժարվի աջակցել Ասադին:

Ապրիլի 9-ին ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի անդամների հետ քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Սիրիային նրա աջակցության համար:

Նույն օրը Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Սպիտակ տունը մասնակիորեն պատասխանատվություն է կրում Իդլիբում իրականացված քիմիական գրոհի համար:
Լույս ապրիլի 7-ի գիշերը ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:

Պենտագոնը պնդում է, որ հենց այդ ավիաբազայից Է ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ կիրառելով քիմիական զենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում