Ստոկհոլմի ահաբեկչության մեջ կասկածվող Ռահմաթ Ակիլովը խոստովանել Է իր մեղքը

Ստոկհոլմի ահաբեկչության մեջ կասկածվող Ռահմաթ Ակիլովը խոստովանել Է իր մեղքը

Ապրիլի 7-ին Ստոկհոլմում ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարողը՝ Ուզբեկստանից 39-ամյա Ռահմաթ Ակիլովը, խոստովանել Է իր մեղքը: Այդ մասին տեղեկացնում Է Ստոկհոլմի օկրուգային դատարանին հայտնել Է կասկածյալի փաստաբան Յուհան Էրիքսոնը:

Կունգսհոլմենի շրջանի դատարանի շենքում նիստն ընթանում Է անվտանգության ուժեղացված միջոցների պայմաններում: Նիստին ներկա Է ռուսալեզու թարգմանիչը,
Ապրիլի 7-ին առեւանգված բեռնատարը, որը պատկանում Է Spendrups ընկերությանը, Ստոկհոլմի կենտրոնի Դրոտնինգատան փողոցում վրաերթի Է ենթարկել մարդկանց՝ փողոցով անցնելով 550 մետր: Ոստիկանության տվյալներով վիրավորվել Է 15 մարդ, զոհվել են չորսը: Ահաբեկչական գործողության գործով դատախազությունը ձերբակալել Է երկու մարդու, այդ թվում՝ ենթադրյալ կատարողին՝ Ռահմաթ Ակիլովին՝ Ուզբեկստանից: Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարվ ած հարցաքննության ընթացքում նա խոստովանել Է կատարած հանցագործությունը:
Պարզվել Է, որ ձերբակալվածը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակից Է: «Սիրիայում ռմբակոծությունները պետք Է դադարեցվեն»,- հայտարարել Է նա՝ հավելելով, որ ահաբեկչական գործողություն կատարելու հրամանն ստացել Է այդ երկրի ծայրահեղականներից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում