Թրամփը «զարմանալի ու հանճարեղ» Է որակել Սիրիայի ավիաբազային ԱՄՆ-ի հրթիռահարվածը

Թրամփը «զարմանալի ու հանճարեղ» Է որակել Սիրիայի ավիաբազային ԱՄՆ-ի հրթիռահարվածը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «Թոմահավք» բոլոր 59 թեւավոր հրթիռները, որոնք անցած շաբաթ ամերիկացի զինվորականների կողմից արձակվել Էին Սիրիայի Հոմսի նահանգի ռազմական օդակայանի վրա, հասել են նպատակին:

ԱՄՆ-ի ղեկավարն այս պնդումով հանդես Է եկել Fox Business հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներ են եթեր տրվել ապրիլի 12-ին:
Թրամփի վարկածով՝ «դրանք բոլորն Էլ խոցել են թիրախները»: «Դա զարմանալի Է, դա հանճարեղ Է»,-ասել Է պետության ղեկավարը: Նա հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան լավագույնն Է աշխարհում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում