Ադրբեջանցի ֆուտբոլային մեկնաբանին աշխատանքից ազատել են Մխիթարյանին գովելու համար

Ադրբեջանցի ֆուտբոլային մեկնաբանին աշխատանքից ազատել են Մխիթարյանին գովելու համար

Ադբրջանական լրատվամիջոցների հաղորդմամբ «Իդման-Ադրբեջան» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Թառլան Շահինօղլունը հեռացվել է աշխատանքից  Հենրիխ Մխիթարյանի հասցեին գովեստի խոսքեր ասելու համար:

«Իդման-Ադրբեջանի» ղեկավարությանը դուր չի եկել, որ Շահինօղլուն ֆեյսբուքի իր էջում գովել է Մխիթարյանին՝ մեկնաբանելով «Մանչեսթեր Յունայթեդի» խաղն անգլիական Պրեմիեր-լիգայում:

Թառլան Շահինօղլուց ղեկավարությունը բացատրություն է պահանջել և ստիպել ներողություն խնդրել: Մեկնաբանը հրաժարվել էներողություն խնդրելուց և աշխատանքից ազատման դիմում գրել:

Մեկնաբանը հաստատել է այդ տեղեկատվությունը բայց ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հերքել է, որ աշխատանքից հեռացել էՄխիթարյանի մասին կատարած գրառման պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում