Բեռնի Սանդերսը գնահատել է երկրորդ ժամկետով Թրամփի վերընտրվելու շանսերը

Բեռնի Սանդերսը գնահատել է երկրորդ ժամկետով Թրամփի վերընտրվելու շանսերը

ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր եւ Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում Հիլարի Քլինթոնի նախկին ընդդիմախոս Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի համար չի տեսնում 2020 թվականին երկրորդ ժամկետով ընտրվելու հնարավորություններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Չեմ կարծում, որ Թրամփը կվերընտրվի, եթե նա շարունակի այս քաղաքականությունը, եւ ես չեմ կարծում, որ 2018 թվականը լավ տարի կլինի հանրապետականների համար»,– սենատորի խոսքը մեջբերել է The Hill հրատարակությունը:

Ինչ վերաբերում է գրասենյակում նրա անցկացրած առաջին երեք ամիսներին, Դոնալդ Թրամփը ամենացածր ժողովրդականություն վայելող նախագահն է հարցումների ողջ պատմության ընթացքում»,-հավելել է Սանդերսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում