Թուրքիան Գերմանիայի 100 քաղաքացու թույլ չի տվել մուտք գործել երկիր

Թուրքիան Գերմանիայի 100 քաղաքացու թույլ չի տվել մուտք գործել երկիր

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 2017 թվականից մինչ օրս Թուրքիայի օդանավակայաններում արգելվել է Գերմանիայի 100 քաղաքացու մուտքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այդ անձանց մուտքը Թուրքիա արգելվել է «հասարակական անվտանգությանը սպառնալիք դառնալու» հիմնավորմամբ:

Թուրքական կողմի նման քայլերը խիստ քննադատության են արժանացել Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր, ազգությամբ թուրք Սևիմ Դաղդելենի կողմից: «Գերմանացիների դեմ ավելացող արգելքները Թուրքիայի նախագահ Էրդողանի բռնապետության համար պատերազմական դաշտն ավելի են լայնացնում»,- նշել է նա:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել են այն բանից հետո, ինչ գերմանական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին քարոզարշավ իրականացնել իր տարածքում: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես եկավ հայտարարություններով, որոնցում Գերմանիային և երկրի ղեկավարությանն անվանեց «ֆաշիստ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում