Վանի նահանգում PKK-ի իրականացրած պայթյունի հետևանքով թուրք զինվորներ են սպանվել

Վանի նահանգում PKK-ի իրականացրած պայթյունի հետևանքով թուրք զինվորներ են սպանվել

Թուրքիայի Վանի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները պայթյուն են իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Վանի նահանգի Չաթաքի շրջանում իրականացված պայթյունի հետևանքով 2 թուրք զինվոր սպանվել է:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:

1980-ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում