Լևոն Մնացականյանը հրավիրել է ռազմական խորհրդի նիստ

Լևոն Մնացականյանը հրավիրել է ռազմական խորհրդի նիստ

Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ հրավիրվել է ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, «ՊԲ-ի կառուցվածքի և ղեկավարման համակարգի կատարելագործումը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները» թեմայի շրջանակում հնչել են մի շարք զեկույցներ ու ծավալվել քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են օրակարգային խնդիրների վերաբերյալ՝ տարբեր մոտեցումներ ու առաջարկություններ:

Ռազմական խորհրդի ընթացքում բանակի հրամանատարը մասնավորապես նշել է, որ ի գիտություն ընդունելով ռազմական խորհրդի որոշման դրույթները, ներկա սպայակազմը պետք է ամենօրյա խնդիրների կատարմանը զուգահեռ, նաև ունենա այս կամ այն բնագավառի հետագա հզորացման հստակ տեսլական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում