Ադրբեջանն անցած գիշեր հրադադարը խախտել է 15 անգամ

Ադրբեջանն անցած գիշեր հրադադարը խախտել է 15 անգամ

Արցախա-ադրբեջանական սահմանագծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 240 կրակոց:

Այս մասինտեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում