Ոսկին թանկացել Է մինչեւ հնգամսյա առավելագույն ցուցանիշ

Ոսկին թանկացել Է մինչեւ հնգամսյա առավելագույն ցուցանիշ

Ոսկու համաշխարհային գները հասել են 2016 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն նշագծին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ քաղաքական լարվածության սաստկանալու պատճառով: Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել Է Reuters գործակալությունը:

Անցած շաբաթ ոսկին թանկացել Էր 2,5 տոկոսով. շաբաթվա ընթացքում աճի այդ դինամիկան ամենազգալին Է դարձել անցած տարվա հունիսից ի վեր:

Երեւանի ժամանակով ժամը 10:20-ին ոսկու գինը սակարկությունների փակման նախորդ մակարդակի համեմատությամբ աճել Է 0,08 տոկոսով՝ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1289 դոլար: Արծաթի գինը նունպես բարձրացել Է 0,22 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչեւ 18,55 դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում