Գերմանացի քաղաքական գործիչը կոչ է արել հանրաքվեում «այո» ասած թուրքերին վերադառնալ Թուրքիա

Գերմանացի քաղաքական գործիչը կոչ է արել հանրաքվեում «այո» ասած թուրքերին վերադառնալ Թուրքիա

Գերմանիայի աջակողմյան «Այլընտրանք հանուն Գերմանիայի» կուսակցությունը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում «այո» ասած գերմանաբնակ թուրքերը պետք է վերադառնան այդ երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալիս Վայֆդելը ընդգծել է, որ Գերմանիայում հանրաքվեի մասնակիցների կողմից ավելի շատ «այո» քվեարկելու փաստը ցույց է տալիս, որ այդ թուրքերի ինտեգրման գործընթացը հաջողությամբ չի ընթանում: Նա տրամաբանական է համարել, որ այդ թուրքերից հետ վերցվի Գերմանիայի քաղաքացիությունը:

Ապրիլի 16-ին Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում Գերմանիայի թուրքերը մեծ մասնակցություն են ունեցել: Այդ երկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների շուրջ 60 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում