Իրանը մտադիր է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ

Իրանը մտադիր է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում հայտարարել է, որ Թեհրանը պլանավորում է փոխադրամիջանցք ստեղծել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Իրանի ԱԳ նախարարը ապրիլի 17-ին Վրաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով, որի շրջանակներում տեղի կունենա վրաց-իրանական գործարար համաժողով:

Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում իրանցի նախարարը հայտարարել է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ փոխադրամիջանցք ստեղծելու Թեհրանի մտադրության մասին, ինչը «նպաստելու է մարդկանց էլ ավելի մերձենալուն»:

«Մենք քննարկեցինք մի շարք հարցեր, այդ թվում՝ մեր երկրների համագործակցությունը Էներգետիկայի, տարանցիկ փոխադրումների, տնտեսության, գյուղատնտեսության ոլորտում»,- ասել է Ջանելիձեն: Նա նաեւ հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընթացիկ շաբաթվա վերջին այցով կուղեւորվի Իրան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում