«Հայկական Ժամանակ». Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի

«Հայկական Ժամանակ». Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանություններն արդեն հստակեցրել են, որ Գեղարքունիքում մարզպետ են նշանակելու Կարեն Բոթոյանին՝ Շինանյութի Սերգեյի փեսային, որը նախորդ գումարման խորհրդարանում նախ հանդես էր գալիս որպես ՕԵԿ պատգամավոր:

«2014-ին, սակայն, երբ ՕԵԿ-ը հերթական անգամ լքեց իշխող կոալիցիան՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցած Բոթոյանը լքեց սույն կուսակցությունը: Ապրիլի 2-ի ընտրություններում Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզում առաջադրվել էր ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ու թեկնածուների մեջ ամենաշատ՝ 14.932 ձայն էր ստացել: Այժմ, որպես փոխհատուցում, նա իշխանություններից ստանում է մարզպետի պաշտոնը»,-գրել է թերթը:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը թերթի հետ զրույցում չի հաստատել այս լուրը: Ըստ նրա, կուսակցությունում դեռ նման քննարկումներ չեն եղել:

«Իսկ մնացածը բանահյուսության ժանրից է»,-հավելել է Թադևոսյանը:

Իսկ Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, թերթի տեղեկություններով, մանդատ է ստանալու և վերադառնալու է ԱԺ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում