«Ժամանակ». «Լուսավոր Հայաստան»-ը կդիմի Սահմանադրական դատարան

«Ժամանակ». «Լուսավոր Հայաստան»-ը կդիմի Սահմանադրական դատարան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի հստակություն մտցվի ՏԻՄ նոր օրենքում, որպեսզի դրա վրա հիմնվելով Վանաձորի քաղաքապետն ապօրինաբար ավագանու նիստեր չգումարի և որոշումներ չընդունի։

«Ժամանակ»-ը նշել է, որ Վանաձորի քաղաքապետի մեկնաբանությամբ՝ ՏԻՄ նոր օրենքի 64 հոդվածը տալիս է հնարավորություն ավագանու 15 անդամով նիստ գումարել, այդ նիստն իրավազոր է և կարելի է որոշումներ կայացնել։ Մինչդեռ «Լուսավոր Հայաստանը» համարում է, որ նույն օրենքի մեկ այլ կետ սահմանում է, որ նիստն իրավազոր է, եթե օրենքով սահմանված ավագանու անդամների կեսից ավելին ներկա են նիստին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում