Մարին Լը Պենի առաջին նախագահական միջոցառումը լինելու է սահմանային հսկողության հաստատումը

«Ազգային ճակատից» թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ առաջին միջոցը, որն ինքը կձեռնարկի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում, կդառնա խիստ վերահսկողության հաստատումը երկրի արտաքին սահմաններում: Լը Պենը ելույթ է ունեցել ապրիլի 19-ի երեկոյան Մարսելում կայացած մեծ հանրահաքում, որը վերջինն էր նրա նախընտրական արշավում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Ձեզ խոստանում եմ՝ առաջինը, որ ես կանեմ՝ ստանձնելով նախագահի պաշտոնը, կվերականգնեմ վերահսկողությունը երկրի սահմաններին, եւ ձեզ կվերադարձնեմ մեր երկիր ժամանման դռների բանալիները: Հենց ֆրանսիացիները, որոնք կազմում են բնակչության մեծամասնությունը, պետք է որոշեն, թե ով իրավունք ունի բնակվելու երկրում»,– հավաքվածներին խոստացել է «Ազգային ճակատի» թեկնածուն:

«Ազատ ուղեւորությունների ներկայիս սկզբունքը հանցագործների, ահաբեկիչների ազատ տեղաշարժման, զենքի եւ թմրանյութերի փոխադրման իրավունքն է»,– ասել է Լը Պենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում