Պուտինը և Էրդողանը քննարկել են մոտ ժամանակներս հանդիպելու հնարավորությունը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մոտ ժամանակներս հանդիպելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մոտ ժամանակներս շփումների հնարավորությունը քննարկվել է վերջին հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Պեսկովը` պատասխանելով Էրդողանի` ՌԴ այցելելու հնարավորության մասին հարցին:

Մայիսի 16-17-ին նախատեսվում է Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում