Բաքվի դատարանը Մարատ Ուելդանով-Գալուստյանին ազատազրկել է ութ տարով

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը Ռուսաստանի հայ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին հուլիսի 28-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը կեղծ մեղադրանք է ներկայացված, եւ արդեն մեկուկես ամիս է՝ տեղեկություն չունեն եղբորից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում