ԿՀՎ-ի տնօրենը չնախատեսված այցով ժամանել է Հարավային Կորեա

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն չնախատեսված այցով ժամանել է Հարավային Կորեա՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կորեական Yonhap լրատվական գործակալությանը, ԿՀՎ-ի տնօրենը հանդիպել է Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Լի Բեն-Հոյի, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Նրա այցը ուղղված է Հյուսիսային Կորեայի խնդրում համակարգված մոտեցման մշակմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում