Պուտինը Մերկելի հետ քննարկել է Մինսկի պայմանավորվածությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է ուկրաինական հակամարտության բոլոր մասնակիցների կողմից Մինսկի պայմանավորվածությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այսօր մենք վերահաստատեցինք Մինսկի պայմանավորվածությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը, համաձայնեցինք, որ գլխավոր խնդիրների թվում պետք է լինի հակամարտության կողմերի ուժերի ու միջոցների տարանջատումը, ինչը թույլ կտա լիովին դադարեցնել գնդակոծումները, կարգավորել ուղղակի երկխոսությունը Կիեւի եւ չճանաչված հանրապետությունների միջեւ, օրենսդրորեն ամրագրել նրանց հատուկ կարգավիճակը եւ դրա հիման վրա այնտեղ անցկացնել ընտրություններ»,– ասել է Պուտինը մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Գերմանիայի կանցլերի հետ բանակցո ւթյունների առաջին փուլի արդյունքները:

«Նորմանդական քառյակն», անկասկած, այսուհետեւ էլ պետք է ակտիվորեն զբաղվի ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ, այսինքն՝ այդ ձեւաչափով աշխատանքը կշարունակվի նաեւ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից հետո»,- ընդգծել է Պուտինը:

Որպեսզի Մինսկի համաձայնագրերն աշխատեն, հարկավոր է հասնել Կիեւի եւ Դոնբասի ուղղակի երկխոսությանը, «նորմանդական ձեւաչափը» պահպանում է ակտուալությունը, հավելել է ՌԴ նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում