Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք է մնացել. Նաթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարծում է, որ Սիրիայում տասնյակ տոննաներով քիմիական զենք է մնացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը վարչապետը հայտնել է մայիսի 2-ին Իսրայելի հեռուստատեսության Իններորդ ալիքին տված հարցազրույցում: 

«Սիրիայում մնացել է քիմիական զենք, թեկուզեւ հաշվված տոկոսներ (նախկին զինանոցից), բայց միեւնույն է՝ տասնյակ տոննաներ»,– ասել է Նաթանյահուն: «Համաշխարհային հանրակցությունը պարտավորվել է Սիրիայի տարածքում վերացնել քիմիական զենքը, բայց դա տեղի չի ունեցել, նշանակում է, դա անհրաժեշտ Է անել»,– հավելել է նա:

Նաթանյահուն նաեւ նշել է, որ Իսրայելն ամբողջ ուժով կհակազդի իր դեմ քիմիական զենքի կիրառման դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում