Մերկելը Թուրքիայում մահապատժի վերականգնումը վտանգավոր է համարում ԵՄ անդամակցության բանակցությունների համար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ բանակցությունները անհիմն կդառնան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Մերկելն ընդգծել է, որ որպես վարչապետ` լիովին ազատ է Թուրքիայում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները բարձրաձայնելու հարցում և դա անում է ոչ միայն հասարակության առաջ, այլև թուրքական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում