«Հրապարակ». Դավիթ Հարությունյանը կնշանակվի ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ

Մայիսի 18-ին հրաժարական տվող կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի․ Կարեն Կարապետյանի կադրերը կմնան իրենց տեղում:

«Պաշտոնին հրաժեշտ կտա միայն աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ կնշանակվի ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, ՄԱԿ-ում ներկայացուցիչ՝ փոխարինելով Արման Կիրակոսյանին: Աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում քննարկվում են Հարությունյանի տեղակալ Վահե Ստեփանյանի և միջազգային տնտեսական ինտեգրման փոխնախարար Մակար Ղամբարյանի թեկնածությունները: ՀՀԿ-ում նաև արդարադատության նախարարի փնտրտուքների մեջ են, քննարկվում է Գևորգ Կոստանյանի, Հրայր Թովմասյանի և անգամ Հովհաննես Սահակյանի տարբերակը»,-գրել է «Հրապարակ»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում