Արցախի «Նոր Կիլիկիա» գյուղի տները կտրվեն Արցախի նահատակների ընտանիքներին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ Արցախում հիմնված «Նոր Կիլիկիա» գյուղի տները կտրվեն Արցախի նահատակների ընտանիքներին։

Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ինչպէս ծանօթ է մեր ժողովուրդին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան նախաձեռնութեամբ, Արցախի մէջ «Նոր Կիլիկիա» անունով գիւղ մը հաստատուեցաւ իր նորակառոյց բնակարաններով եւ անհրաժեշտ կառոյցներով ու յարմարութիւններով։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Արցախի իշխանութեան յատուկ կարգադրութեամբ «Նոր Կիլիկիա»ի տուները առաջնահերթութեան կարգով պիտի յատկացուին Արցախի նահատակներու ընտանիքներուն։

Յայտնենք, որ «Նոր Կիլիկիա» գիւղի բնակարաններու շինութեան երկրորդ հանգրուանը աւարտած է եւ պաշտօնական բացումը տեղի պիտի ունենայ 8 Մայիսին։ Պաշտօնական բացումին, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պիտի մասնակցի Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովները ներկայացնող պատուիրակութիւն մը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում