Թուրքիայում թմրանյութերի վաճառքի դեմ գործողությանը մասնակցում է ավելի քան 7 հազար ոստիկան

Թուրքիայի 81 նահանգներից 79-ում թմրանյութերի վաճառքի դեմ հատուկ համաժամանակյա լայնամասշտաբ գործողություն է սկսվել, որին մասնակցում է ոստիկանության 7 հազար 118 աշխատակից, ինչպես նաև ոստիկանական ուղղաթիռներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գործողության շրջանակում խուզարկումներ են իրականացվում 907 հասցեում:

Այս պահի տվյալներով՝ յոթ քաղաքում ձերբակալվել է 82 կասկածյալ:

Թմրանյութերի վաճառքի դեմ հատուկ գործողություն չի իրականացվում միայն Գյումուշհանե և Արդահան նահանգներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում