Թուրքիայի արդարադատության նախարարը ԱՄՆ գործընկերոջ հետ քննարկել է Գյուլենի արտահանձնման հարցը

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հետ քննարկել է, այդ երկրում քաղաքական ապաստան գտած թուրք գործիչ, չափավոր իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիային արտահանձնելու հարցը:

Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Բոզդաղը ԱՄՆ գլխավոր դատախազին է ներկայացրել նոր թղթածրար Գյուլենի «հանցավոր» գործունեության վերաբերյալ: Բոզդաղի աշխատանքային այցին հաջորդելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսի 15-ից 17-ը կատարվելիք այցն ԱՄՆ:

Էրդողանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ևս քննարկելու է Ֆեթուլլահ Գյուլենի հարցը: Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարցում. «Թրամփը կանի այն, ինչ Օբաման չի կարողացել անել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում