Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում զենքի ցուցադրություն է կազմակերպվել

Մայիսյան եռատոնին նվիրված՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և նրա հարակից տարածքում այսօր՝ մայիսի 9-ին, կազմակերպվել է զենքերի ցուցադրություն:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ ՊԲ կողմից հիմնականում ցուցադրվել են դիպուկահար հրացաններ, հակաօդային պաշտպանության զինատեսակներ և անօդաչու թռչող սարքեր:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում