«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը զանգում է ՀՀԿ-ականներին՝ խնդրելով աշխատել իր օգտին

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը զանգում է ՀՀԿ-ականներին՝ խնդրելով աշխատել իր օգտին

«Ժողովուրդ»-ին հայտնի է դաձել, որ ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը այս օրերին անձամբ է զանգահարում ԱԺ ընտրություններում կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներին՝ համոզելով ու խնդրելով աշխատել իր օգտին։

Ինչպես պնդել են թերթի աղբյուրները, ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների թվում քիչ չեն նեղացածները, և ՀՀԿ-ում, Տարոն Մարգարյանի մոտ մտավախություն կա, որ այդ անձիք չեն աշխատի այս անգամ՝ իրեն կանգնեցնելով փաստի առաջ։

«Պատահական չէ, որ երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ խորհրդարանի ղեկավար պաշտոնների հարցը կքննարկվի Երևանի ավագանու ընտրություններից հետո»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում