Սիրիական բանակը վերադարձրել է վերահսկողությունը Դամասկոսի Քաբան թաղամասի նկատմամբ

Սիրիական բանակը վերադարձրել է վերահսկողությունը Դամասկոսի Քաբան թաղամասի նկատմամբ

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել մայրաքաղաք Դամասկոսի արևելյան արվարձանի Քաբուն թաղամասի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն` հղում կատարելով սիրիական «Ալ Իհբարիա» հեռուստաալիքին:

Նշվում է, որ թաղամասն ամբողջությամբ ազատագրվել է գրոհայիններից և գտնվում է սիրիական բանակի վերահսկողության ներքո: «Սիրիական բանակը վերադարձրել է վերահսկողությունը Դամասկոսի Քաբուն թաղամասի նկատմամբ»,- հայտնել է սիրիական հեռուստաընկերությունը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում