Սահմանին ագրեսորին, ահաբեկիչին լռեցնելու բոլոր մեխանիզմները գործի են դրվել.Դավիթ Բաբայան

Սահմանին ագրեսորին, ահաբեկիչին լռեցնելու բոլոր մեխանիզմները գործի են դրվել.Դավիթ Բաբայան

Հակառակորդը կրկին շարունակում է իր սադրանքները, որոնցով փորձում է տարածաշրջանում խախտել ռազմաքաղաքական հավասարակշռությունը, բայց ինչ-որ օբյեկտի խոցմամբ դա իր մոտ չի ստացվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ակտիվությանը և նրա կողմից կառավարվող հրթիռ կիրառելուն:

«Սա այն ապակառուցողական պահվածքն է, որը միշտ Ադրբեջանը ցուցաբերում է ահաբեկչության, հանցագործություն տեսքով ոչ միայն սահմանի երկայնքով, այլ նաև քաղաքական դաշտում է. տեսաք՝ հասավ նրան, որ ողջ տարածաշրջանում փակվեն ԵԱՀԿ Երևանյան գրասենյակները, Ադրբեջանի ահաբեկչությունը ոչ միայն ԱՀ-ի, ՀՀ-ի դեմ է այլ միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ»,-շեշտեց նա:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ հայկական կողմն ունի ակտիվ պաշտպանության ռազմավարություն:

«Եթե լինում է որևէ վտանգ, հակառակորդը սադրանքներ է կազմակերպում մեր դեմ, ապա անպատիժ չի մնում, չի մնա: Այսինքն՝ պասիվ չենք կանգնելու և սպասենք, ակտիվ պաշտպանություն հենց դա է նշանակում, ագրեսորին, ահաբեկչին, լռեցնելու, զսպելու բոլոր մեխանիզմները գործի են դրվում, հենց այդպես էլ եղել, ամբողջ աշխարհում ահաբեկիչների դեմ պայքարում են, 99,9 տոկոսով հաջողության են հասնում»,-ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում