Ստրասբուրգում ստորագրվեց ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման որոշումը

Ստրասբուրգում ստորագրվեց ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման որոշումը

Ստրասբուրգում ստորագրվել Է ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման մասին օրենսդրական որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Փաստաթուղթն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայությամբ ստորագրել են Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եւ Եվրամիությունը նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը:

Օրենսդրական ակտը կհրապարակվի ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում եւ ուժի մեջ կմտնի 20 օր հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում