Թուրքիայում կրկին ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայում կրկին ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի Թունջելիի նահանգի ոստիկանները վնասազերծել են պայթյուն նախապատրաստող մահապարտ ահաբեկչին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենան կայանել է Թունջելի-Օվաջըք ավտոճանապարհին և ցանկացել պայթեցնել այն:

Ոստիկանության կրակի արդյունքում ահաբեկիչը սպանվել է:

Թունջելիի նահանգապետարանի հաղորդմամբ` դեպքի արդյունքում այլ տուժողներ չեն գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում