Չավուշօղլուն պատրաստ է գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիք արգելելու որոշումը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Չավուշօղլուն պատրաստ է գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիք արգելելու որոշումը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե լինի պահանջ, իրենք կարող են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների մուտքը թույլ չտալու մասին թուրքական կողմի որոշումը: Նախարարը հավելել է, սակայն, որ կանցլեր Անգելա Մերկելի կողմից նման պահանջ դեռևս չի եղել: Ինչպես «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքակ ան Diken-ը:

Անդրադառնալով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությանը, որ Թուրքիան շանտաժի է ենթարկում Գերմանիայի խորհրդարանը, Չավուշօղլուն ասել է. «Մենք շանտաժ չենք անում: Եթե սա շանտաժ է, ապա ի՞նչ է ձեր արածը: Թուրքիան չի պատրաստվում ենթարկվել երկակի ստանդարտներին: Եթե ուզում են հետ քաշվեն Ինջիրլիքից, իրենք գիտեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում